ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Տեսնել Քրիստոսին

Տեսնել Քրիստոսին
27.04.2012 | 00:00

Ապրիլի 27

Ես քո կողքին եմ։ Չե՞ս զգում Իմ ներկայությունը։ Զգայարանների միջոցով չէ, որ կարող ես Ինձ հետ շփում ունենալ։ Հոգով գիտակցելը փոխարինում է տեսողությանը։

Երբ մարդը տեսնում է Ինձ իր մարդկային տեսողությամբ, այդ բնավ էլ չի նշանակում, թե իր հոգևոր տեսողությունն ավելի զորեղ է։ Ամենևին ոչ. դեռ ընդհակառակը, որովհետև այդ նշանակում է, որ Ես, այդ մեկի համար կամրջելով, իրար եմ կապում ֆիզիկական ու հոգևոր աշխարհները, որպեսզի մարդկային աչքը կարողանա հստակ տեսնել հոգևոր իրողությունը։

ՈՒրեմն հիշեք այս, որպեսզի հարկ եղած դեպքում սրտապնդեք Իմ այն հետևորդներին, որոնք թեև բնավ Ինձ չեն տեսել, բայց, այնուհանդերձ, ունեն Իմ մասին շատ հստակ հոգևոր գիտակցություն։

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ